«Ալիևին չպետք է թույլ տալ COP29-ը օգտագործել իր հեղինակության ռեբրենդինգի համար». ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքին՝ կապված ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնության հետ, և ասել. «Ես ուրախ եմ, որ մեր վճռական երկկուսակցական օրինագիծը գրավել է Ադրբեջանի նախագահի ուշադրությունը՝ չնայած այն բանին, որ նա միջոցառումն անցկացնում էր այն ​​վայրում, որտեղ անցյալ տարի իր զորքերը զանգվածային էթնիկ զտումներ իրականացրին»։


ԱՄՆ կոնգրեսականը նշել է, որ Ալիևն ու նրա ռեժիմը ոչ մի նշանակալի պատասխանատվության չեն ենթարկվել, և հավելել է. «Չպետք է թույլ տալ COP29-ը օգտագործել իր հեղինակության ռեբրենդինգի համար»: